Մոսկվայում ընթացող շախմատի «Аэрофлот опен 2024» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը:
Խաղացված յոթ տուրից հետո հայ շախմատիստը 5,0 միավորով լավագույն տասնյակում է եւ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը ունեն 4,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ