Սա հերթական ուռճացվող պատմությունն է, նրանք, ովքեր այստեղ չեն՝ այս փառատոնին չեն մասնակցում, ուզում եմ հայտնել, որ փառատոնի բոլոր մասնակիցներն իրենց հետ ինչ-որ նվերներ են բերել։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե տեղեկատվություն է տարածվում առ այն, որ Զախարովային կրծքանշան են նվիրել՝ 44 -օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ Բաքվի հաղթանակը խորհրդանշող ծաղկի պատկերով։
Զախարովան հայտնել է, որ փառատոնից նվերներով մի ամբողջ արկղ է իր հետ տանելու։
«Օրինակ, պաղեստինցիները իրենց նվերն են բերել՝ «Պաղեստին» գրառմամբ, չինացիները պանդաներով իրենց սիմվոլներն են բերել, Բելգրադից ինձ նվիրել են իրենց տարածաշրջանի զինանշանով կրծքանշան։ Ես երևի այստեղից ինձ հետ կրծքանշաններով, մագինսներով ու գրիչներով լի մի ամբողջ արկղ կտանեմ։
Կարդացեք նաև
Ես խոստանում եմ տեսահոլովակ նկարել և պատմել, թե ով՝ ինչ է նվիրել, սա չի նշանակում, որ այս ամենը պետք է քաղաքականացնել։ Ես կարող եմ ինչ-որ բան առաջին անգամ այստեղ իմանալ, ինչ- որ բաների հետ կարող եմ համաձայն չլինել, բայց մարդիկ խոսում են այն մասին, ինչ իրենց հուզում է։ Նորմալ է, որ մարդիկ նվիրում են ինչ-որ իրենց համար խորհրդանշական իր, որ իրենց համար կարևոր է ու պատմում է դրա պատմությունները։ Անկեղծ ասած, ես դեռ դրանք բոլորը չեմ էլ բացել, իմ գործընկերները դրանք հավաքում են տեղավորում են պայուսակներում, բայց ես խոստանում եմ վերադառնալ Մոսկվա, բոլորը բացել, ուսումնասիրել ու ասել, թե ինչն է ինձ հատկապես դուր եկել։
Այնպես որ, պետք չէ սադրանքների տրվել, դրանք կան ու կլինեն, երևի կյանքն առանց դրանց դրախտային կլիներ, բայց մենք երկրի վրա ենք»,- ասել է Զախարովան։
Աղբյուր` «Փաստինֆո»