Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարտ 06,2024 20:10

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մարտի 6-ին ընդունել են ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և Կանադայի կանանց խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օնիլին։

Հյուրերին ներկայացվել են ՄԻՊ աշխատակազմի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր՝ հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը և միջազգային համագործակցության զարգացմանը։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել աշխատակազմի ներկայացուցիչներին ընդունելության և արդյունավետ քննարկման համար:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031