Շրջանառության մեջ է դրվել իմ կողմից հեղինակած օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է նախաքննական եւ հանցագործությունների դեմ պայքարի լիազորություններով օժտված մարմինների ծառայողների՝ մասնավորապես ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ, Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաեւ դատախազների եւ քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջի սահմանում։
Ստորեւ ներկայացնում եմ ձեզ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հիմնավորումը՝ մասնավորապես համակարգում առկա խնդիրները, ինչպես նաեւ ակնկալվող արդյունքը։
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր