Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովուրդը պիտի պահանջի իր՝ Արցախի պետականաստեղծ զավակների ազատումը Բաքվի բանտից․ Խաչիկ Մանուկյան

Մարտ 06,2024 17:39

«Վերջերս, երբ սրանք հայտարարում էին, թե հերոսը հարկ մուծողն է, նպատակ ունեին նվաստացնելու հերոսի կերպարը, մոտեցնելու իրենց մակարդակին։ Իրենց հերոսն, օրինակ, մի ուսուցիչ էր, որը սկսեց ավելի մեծ հայտարարություններ անել, քան տիրապետում էր, հետո, որ իմացանք դավաճանի թոռ է, հասկացանք, որտեղից է գալիս հոգեւոր արյունը։

Սրանց մղումները գնում են դեպի դավաճանություն, դեպի ազգադավություն եւ սրա համար կոչվածները, իհարկե, չէին կարող չնկատել իրենց հոգեւոր եղբորը, եւ այդ գումարները, որ ցանել էին վրան, մարդը միանգամից ծաղկել էր, ասում էր՝ եկեք, անկախություն կա, պետություն ենք դառնում եւ ոչինչ, որ հիմա հողը ոտքի տակից փախնում է, հիմա Սյունիքն է վտանգված»,- «Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ հիմա բնակավայրերի անուններ է լսում, որոնք, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները պատրաստվում են օտարել. «Այդ մարդը եկել է ազգադավի իր կերպարը դարձնելու տիրական մեզանում, եւ մենք համրորեն ընդունում ենք: Հասկանալի է, որ մոլորություններ կային, ես նաեւ մշակույթի ոլորտի մարդկանց եմ հիշում, որոնք ոգեւորված էին դրանցով, բայց հետո հասկացան իրենց սխալները, հայտարարություններ արեցին, այդ թվում նաեւ դերասանուհի Լալա Մնացականյանն էր: Լավ է, որ ժամանակին հետ են կանգնել, հասկացել են, որ սխալ են գործել, մարդիկ էլ կան, որ մինչեւ հիմա ասում են՝ Նիկոլը փրկիչ է, բայց ի տարբերություն Հիսուսի, ոչ թե ինքն է գնում խաչելության, այլ ամբողջ ազգին է տանում խաչելության»:

Խաչիկ Մանուկյանը հիշեցրեց դիվանագետներից մեկի խոսքը. «Ասում էր՝ հերոսը նա է, ով իր կյանքը վտանգելով սխրանք է գործում հանուն հայրենիքի եւ հանուն ազգի: Իսկ որ հարկ եք մուծում, Նիկոլ, որտե՞ղ եք ձեզ վտանգում… Շատ ուզում եմ, որ մենք իրական ընկալումներ ունենաք, մեր ժողովուրդը պահանջի իր՝ Արցախի պետականաստեղծ զավակների ազատումը Բաքվի բանտից: Ինչքան էլ ձեզ սեւեռեն նյութի վրա, Բաքվի բանտում գտնվող Արցախի պետականաստեղծ նախագահներն աշխարհին համոզիչ կերպով ցույց էին տվել, որ ժողովրդավար երկիր է Արցախը, պետություն է, պետականություն է՝ բոլոր ատրիբուտներով: Այդպիսի պետություն անգամ Ադրբեջանը չէր։ Այդ նույն եվրոպացիները շատ բաներ ունեին սովորելու Արցախից, մինչդեռ դեմոկրատական արժեքների անվան տակ ոմանք գալիս են բռնապետի իրենց կամքը թելադրելու, եթե ամեն ինչ այլ կերպ լիներ, Արեւմուտքը չէր կանգնի բռնապետ Էրդողանի, Ալիեւի կողքին եւ չէին հարձակվի մի բուռ Արցախի վրա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031