Իտալիայում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական օրը հաղթանակով է մեկնարկել Հայաստանի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը առավելության է հասել մոլդովացի մրցակցի նկատմամբ:
Ավելի վաղ անհաջողության էր մատնվել մեր մարզուհիներից 60 կգ քաշային Էլիդա Չախոյանը: Նա զիջել էր մեքսիկացուն:
Այսօր Հայաստանը մրցաշարում ունի երկու մասնակից:
Առաջին մենամարտն անցկացնելու են 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ