Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի՛ եղբայրներ և քույրեր, թանկագի՛ն հայեր.
Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը, ինչպես նաև՝
հաշվի առնելով «Համահայկական ճակատ» շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը,
Կարդացեք նաև
նկատի ունենալով «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստվածությունը,
նպատակ ունենալով իրագործել ՀՃՇ հայտարարած ծրագրերը,
ընդառաջ գնալով շարժմանն աջակցող և անդամագրված հազարավոր անդամների առաջարկներին,
հարգելով կուսակցական պայքարով իշխանության հասնելու օրենսդրական պահանջը,
հայտարարում եմ, որ «Համահայկական ճակատ» հասարակական շարժման աջակիցներով որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն։
Կոչ եմ անում բոլոր համակիրներին ապրիլի 5-ին ժամը 18։00-ին ներկա գտնվել Armenia Marriott հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայանալիք «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին»։