Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջուլիս»-ի գործունեության կասեցումը վերացվել է. խախտումները շտկված են

Մարտ 06,2024 16:51

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, ռեստորան «Ջուլիս») իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։

Մասնավորապես՝ շտկված են եղել ոչ միայն արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, այլև՝ ստուգման ընթացքում վերցված մարինացված սաղմոն ձկան և «Հոլանդեզ» սոուսի նմուշների լաբորատոր փորձարկման արդյունքներն են փաստել, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031