«Ազատություն». Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի, իր նստավայրում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք միավորել են մեր ժողովուրդներին տասնամյակներ շարունակ՝ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում շփվել ենք: Մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի և՛ բովանդակության, և՛ ձևի առումով, բնականաբար, դա աջակցություն է ստանում նաև մեր երկրների հասարակությունների կողմից»,- ասել է Ալիևը:
Նա վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարին էլ նոր նվաճումներ կապահովի երկկողմ հարաբերություններում։
«Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Դա կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ համագործակցության ամրապնդման շրջանակներում նախանշված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվում են, ապրանքաշրջանառության աճը կազմել է 17 տոկոս և մոտեցել է 4.5 միլիարդ դոլարի շեմին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: