«Ուկրաինային նույնպես գայթակղեցին դեպի արևմտյան ցանցերի, նրանք խոստացան հիանալի հեռանկարներ, ամեն ինչ գունեղ ներկայացրին, բայց «քաշեցին», չէի ցանկանա, որ նույնը տեղի ունենար Հայաստանի հետ»,- արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայաստանն անցել է պատմական ամենադժվար ճանապարհը՝ ցեղասպանություններ, պաշտպանել ինքնիշխանությունը, պայքարել իր մշակույթի համար… Այս ժողովուրդն արժանի է խաղաղ ապրելու և ոչ թե սակարկության առարկա դառնալու անբարեխիղճ արևմտյան քաղաքական գործիչների ձեռքում»,- նշել է նա։
Կարդացեք նաև
«Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ կապված մտահոգությունները լուծելու համար, սակայն դեռ պատասխան չի ստացել», – ասել է Մարիա Զախարովան։