Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամուսում ծանոթացել ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին. Թագուհի Թովմասյան

Մարտ 06,2024 15:42

Հանդիպում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Արամուս գյուղում։

ՀՀ Ազգային ժողովի իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի և Էլինար Վարդանյանի հետ անկեղծ զրույց ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Կոտայքի մարզի Արամուս գյուղում։

Անհատապես ծանոթացել ենք ինչպես յուրաքանչյուրի ունեցած խնդիրներին, այնպես էլ գլոբալ հարցերին, որոնք հուզում են մեր հայրենակիցներին։

Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի ամենաակտիվ գործիչներից մեկը՝ Մետաքսե Հակոբյանը։

Մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած ջանք գործադրելու ենք նրանց խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Հ.Գ. Շնորհակալություն Ազգային ժողովրդավարական ինստիտուտին հանդիպումը կազմակերպելու համար։

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել