«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում ՀՀ կողմից չի կայացվել, ՌԴ-ին այդ մասին չեն հայտնել. Պեսկով
Մարտ 06,2024 14:40
Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, Ռուսաստանին այդ մասին չեն հայտնել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հայաստանը շահում է ԵՏՄ անդամակցությունից։ Հուսով ենք, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս»,- նշել է նա։
«ՌԴ-ն քաղաքական կամք ունի Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար, դժվարությունները կանցնեն»,- նշել է Պեսկովը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: