Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 06,2024 13:12

Երևան քաղաքում`

Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։

Մարտի 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-ի ցերեկը, 8-9-ին, 11-ի ցերեկը առանձին շրջաններում, մարտի 7-ին և 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-9-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 19.8°C (1999թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -14.0C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.43°C

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031