Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեությունը խթանելու ու աջակցելու փոխարեն հարկային բեռն են ավելացնում․ «ՉԻ»

Մարտ 06,2024 09:00

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում իր ելույթի ՏՏ ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է. «Մարդիկ ՌԴ-ից տեղափոխվեցին ՀՀ, միջազգային այն կազմակերպությունները, որոնք, ասել էին՝ գնացեք Հայաստան, այդ ընթացքում ուսումնասիրում էին, և նրանց ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի լավագույն կադրերի վիզաների և բնակարանների խնդիրը լուծեին եվրոպական երկրներում՝ նրանց տեղափոխության համար։ Մի մասն այդ պատճառով է հեռացել ՀՀ-ից։ Բայց մյուս՝ մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, հեռացել է մեր ենթակառուցվածքների ավելի ցածր լինելուց, ոչ մրցունակ լինելուց»:

«ՉԻ». Սա էլ հո ընդդիմությունը չի ասում: Փաշինյանն էր, որ հեղափոխության օրերին այստեղ, այնտեղ ճվճվում էր, թե Հայաստանը պետք է դառնա ՏՏ ոլորտի առաջատար երկիր, ամեն ինչ անելու ենք, որ մասնագետները գան Հայաստան, պիտի մրցունակ լինենք, փրթենք, թափենք:

Մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ու հեռանկարային ոլորտը դրել, ոչնչացնում են: Մենք էլ բազմաթիվ մասնագետներ գիտենք, որ թքել, թողել, հեռացել են:

ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեությունը խթանելու ու աջակցելու փոխարեն հարկային բեռն են ավելացնում…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031