Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գործ ուներ Մեսրոպ Մաշտոցը «Ադրբեջանի տարածքում»

Մարտ 06,2024 10:00

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին: Եթե խստորեն հետեւեր իր իսկ մշակած պետական գաղափարախոսության հայեցակարգին, ապա դա չպիտի աներ:

Վազգեն Սարգսյանն իր ողջ կյանքը նվիրել էր նրան, որ Արցախը մնա հայկական հող, ինչպիսին եւ եղել է հազարամյակներ շարունակ: Ըստ Փաշինյանի (եւ Ալիեւի), Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Հետեւաբար, ստացվում է, որ Վազգեն Սարգսյանը եւ բոլոր մնացած հերոսները, որոնք զենքը ձեռքին պաշտպանում էին Արցախը, «սխալ գործով» էին զբաղված: Նրանք «զավթում էին ուրիշի տարածքը»: Ճիշտ է, 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը, կարծես թե, դեմ չէր, որ մեր զինվորներն այնտեղ կռվեն: Բայց չի բացառվում, որ իրականում դեմ էր, պարզապես չէր բարձրաձայնում:

Փոխարենը այդ «նույն գաղափարախոսությանը» հար ու համաձայն, դպրոցների միջանցքների պատերից, բուժհիմնարկներից, զորամասերից վերացվում են, հանվում են, քերվում են արցախյան պատերազմի հերոսների նկարները: Դա միանգամայն տեղավորվում է մեր իշխանությունների խեղված «տրամաբանության» մեջ. քանի որ այդ պատերազմը «սխալ էր», «ուրիշի տարածքի համար էր», ուրեմն այդ տղաներին էլ պետք չէ հիշել:

Եվ ինչո՞ւ միայն Արցախյան շարժումը, Անկախության հռչակագիրը եւ Արցախյան պատերազմները: Դպրոցների պատերից պետք է քերվեն նաեւ Եղեռնի հուշարձանի պատկերները, քանի որ դրանք կարող են երեխաների մեջ Թուրքիայի նկատմամբ «տարածքային հավակնությունների» նման զգացմունքներ առաջացնել:

Նաեւ՝ Վարդան Մամիկոնյանի նկարները: Պե՞տք էր նրան «հետամնաց կրոնը» պաշտպանել: Ի՞նչ տարբերություն՝ մենք քրիստոնյա ենք, թե զրադաշտական:

Նաեւ՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը: Որտե՞ղ էր նա իր վարդապետությունն անում: Ամարասի վանքո՞ւմ: Այսինքն՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ: Ի՞նչ գործ ուներ այնտեղ:

Ըստ նույն պաշտոնական հայեցակարգի’ հայ ժողովուրդը միայն մեկ հերոսական էջ է ունեցել՝ 2018 թվականի գարնանը ճանապարհներ փակելը: Ուրեմն, հենց այդ լուսանկարներն էլ պետք է փակցնել բոլոր դպրոցների եւ բուժհիմնարկների պատերին:

Կարելի է նաեւ «դուխով կեպկաներ» բաժանել բոլոր դպրոցականներին: Եվ մերօրյա պիոներներին անվանել «պատանի դուխավիկներ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը Արցախի Ամարասի վանքում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Սկզբից մինչև վերջ հրաշալի է գրված։
    Ինչ վերաբերում է նիկոլի կողմից Վազգեն Սարգսյանի գերեզման այցելելու անհեթեթությանը, ապա դա առաջին հերթին վիրավորանք պետք է լիներ Վազգենի եղբայր Արամ Սարգսյանի համար, բայց ճակատագրի հեգնանքով հերոսի հարազատ եղբայրը նույնպես “դուխավիկ” է, ուստի այդ վիրավորանքը պետք է կրենք բոլոր հայերս։

  2. Հ.Շ. says:

    Իշխանութեան տիրանալէն սկսեալ մինչեւ 2020ի Հայոց անասելի պարտութիւնը, Փաշինյանը, ոչ միայն որեւէ վիրաւորական, վարկաբեկիչ եւ յիմար խօսքեր չէր արտայայտեր՝ Հայոց Արցախին նկատմամբ, այլ ընդհակառակը: Նախկիններից աւելի խրոխտ, աւելի համարձակ ու անվախ բաներ ըսաւ, այդ մասին:

    Ասիկա պէտք է որ նկատի առնուի, երբ որ կը մատնանշուին իր խնդրոյ առարկայ, արցախամերժ արտայայտութիւնները:

    Իսկ թէ այդ, Հայոց ջախջախիչ պարտութենէն ետք, ինչո՞ւ նա սկսեց այդպիսի բաներ ասել: Ամենաամիջական – եւ ամենանուազ վիճելի – պատճառը այն է, որ ինք՝ տգէտ, անգէտ, ապուշ եւ խելագար արարած մըն է: Եւ ասիկա հանրածանօթ, բացայայտ ու ակնյայտ էր, գոնէ 2007են սկսեալ:

    Այնուհանադերձ, այս խղճալի եւ շատ վտանգաւոր արարածը՝ նախ ՀՀ ԱԺ-ն ընտրեց որպէս ՀՀ վարչապետ, ապա հայաստանցիները ընտրեցին եւ վերընտրեցին, որպէս Հայոց ճակատագրի գերագոյն ղեկավարը:

    Իսկ արցախցիներն ալ իր, այս՝ ուղեղային խանգարումէ տառապող արարածին սպասաւորը ընտրեցին, որպէս Արցախի ճակատագրի ղեկավարը:

    Հայդուկ Շամլեան

  3. Ալֆրեդ says:

    Բացառված չի, որ մի գեղեցիկ օր Փաշինյանը հայտարարիմի նոր ազգի ծնունդ,, որը սկսվել է2018 թվից։

  4. Ruben says:

    Այո՛, «հայ» «ժողովուրդը» միայն մեկ «հերոսական» էջ է ունեցել՝ 2018 թվականի գարնանը ճանապարհներ փակելը: Այո՛, հենց այդ լուսանկարներն էլ պետք է փակցնել բոլոր դպրոցների եւ բուժհիմնարկների պատերին: Այո՛, անհրաժեշտ է նաեւ «դուխով կեպկաներ» բաժանել բոլոր դպրոցականներին: Այո՛, անհրաժեշտ է մերօրյա պիոներներին անվանել պատանի «դուխավիկներ»:
    ԼՏՊ, Քոչո, Սերոժ, Նիկոլ… գործիքներ՝ առանց գնի, առանց …, առանց…, առանց…, առանց…, առանց…

  5. Aha says:

    I love the humor in this editorial. Late Czech playwright, dissident, and then prime minister Vaclav Havel is know to have prescribed humor as an excellent form of resistance to oppression during difficult time (in his case, against Soviet troops during their 1968 spring Prague invasion).

    A humble suggestion to the editor: Write a short comparative editorial or analysis on the Panjuni-Pashinyan parallels and similarities. I’m sure it will be very well received. You can also continue with a similar comparison with Nazar the Brave 🙂

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031