SHAMSHYAN.com-ը փետրվարի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ՝ վնասելով պատուհանները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված արարքը կատարելու համար ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ում տեղափոխել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի տղա է։
Պարզվել է նաև, որ նա ոչ միայն կրակոցներ է արձակել թաղապետարանի պատուհանների ուղղությամբ, այլ նաև թաղապետարանի հարևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին փաստաբանի և նրա՝ կրակոցներ արձակած որդու տվյալները չենք հրապարակում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: