Ջեդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։
🔻Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ադրբեջանը կարևոր տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականությունում։ Նա ընդգծել է, որ երկու ժողովուրդները, պատմականից զատ, ունեն նաև ազգակցական կապեր։
🔻Աբդոլլահիանը շնորհավորել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը և գոհունակություն հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման առնչությամբ։
🔻 «Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, ինչը հուսադրող է երկու ժողովուրդների համար։ Երկու երկրները փոխհամագործակցության շատ հնարավորություններ ունեն»,- ասել է Աբդոլլահիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։
Կարդացեք նաև
🔻Իրանցի նախարարը շեշտել է տարածաշրջանային բազմակողմ մեխանիզմներն ակտիվացնելու համատեղ ջանքերի կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի։
🔻Բայրամովը ևս ընդգծել է, որ հարևանների շրջանում Իրանը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի համար, և Բաքուն ցանկանում է խորացնել Թեհրանի հետ հարաբերությունները։ Նա հույս է հայտնել, որ երկկողմ համատեղ նախագծերը կավարտվեն նախանշված ժամկետներում։
🔻Կարևորելով տարանցման և բեռնափոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում համագործակցությունը։
🔻Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հարցերով համատեղ նիստի անցկացման, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Պաղեստինի խնդիրը։
«Իրանն այսօր» տելեգրամ ալիք