Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զբոսաշրջության զարգացման 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը ստորագրվել է երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի բանակցությունների արդյունքում:
Փաստաթղթի տակ ստորագրել են ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչևը և Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը:
Բացի այդ, բանակցությունների արդյունքում հաստատվել է երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագիրը: Այս փաստաթուղթը նախատեսված է առաջիկա երկու տարիների համար։
Աղբյուր` «Փաստինֆո»