2023 թվականին «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի անչափահաս մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկելու դեպքով նախաքննությունն ավարտվել է:
Հիշեցնենք, որ մատուցողին ծեծի էր ենթարկել Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը:
Aravot.am-ի տեղեկություններով, թեեւ տուժող կողմի հետ քրեականի նախկին պետը հաշտության մասին համաձայնության էր եկել ու պաշտպանական կողմը այդ հիմքով միջնորդել էր քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն այդ միջնորդությունը քննարկման առարկա չի դարձել: Պատճառը, ըստ տուժող կողմի նախկին ներկայացուցիչ Սասուն Ռաֆայելյանի, եղել են Ղայթմազյանի արարքում արձանագրված խոշտանգման տարրերը.
«Չէր կարող այդ դեպքում հաշտություն լինել, քանի որ ծանր հանցագործություն էր մեղսագրվում: Տուժողը մարմնական վնասվածքներ չուներ, բայց ուժեղ ֆիզիկական ցավ ստանալու խնդիրն էր: Խոշտանգման հատկանիշներով վարույթն ուղարկվել է դատարան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ