Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան․ «Ռելոկանտների մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, ենթակառուցվածքների ոչ մրցունակ լինելուց, որոշ մասին մեր ձմեռը դուր չի եկել, գնացել են Թաիլանդ»

Մարտ 05,2024 19:20

ԱԺ-ում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ լսումների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով հարկային քաղաքականությանն ասաց՝ ինքնազբաղի հարկի կարգավիճակը փոխելուց հետո բավականին մարդ գնաց Հայաստանից։

«Որովհետեւ ինքնազբաղը եկել էր Հայաստանի հանրապետության տարածք՝ անկախ մեր ենթակառուցվածքների որակից, նրանք ապրում էին այստեղ, վճարում էին բնակարանի համար, ապրելու համար, ծախս էին կատարում, բերեցին, խստացրեցին, սահմանափակեցին, դրանից հետո երեւի մի քանի հազար մարդ միայն դրա համար գնաց, որովհետեւ հազարավոր մարդիկ ինքնազբաղի կարգավիճակով Հայաստանում գործում էին»,-ասաց Սուքիասյանը։

Նրա խոսքով, երկար տարիներ է՝ մի հարց եմ բարձրաձայնում մեր բոլոր բարեփոխիչ պաշտոնյաների առջեւ․ «Ասում եմ Հայաստանում գեներացվում է 10 միլիարդից ավելի IT պրոդուկտ, այդ պրոդուկտը ինտերնետով է տեղափոխվում։ Բայց այդ պրոդուկտը մինչեւ անգամ մեր համախառն ներքին արդյունքի մեջ չի ներգրավվում, որովհետև միջազգային կազմակերպությունները այլ ֆորմուլա են տալիս հաշվարկելու։ Ուզում եմ սրա մասին նույնպես մտածեք, պարոն Պողոսյան, (դիմեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, Ն․Բ․) որ հասկանանք, ոնց ենք ապագայում ներկայանալու»։

Անդրադառնալով ՌԴ-ից ՀՀ տեղափոխվածներին՝ ռելոկանտներին, Սուքիասյանն ասաց․ «Չպետք է մոռանալ, որ նրանք, ովքեր ՌԴ-ից տեղափոխվեցին Հայաստան, բոլոր միջազգային այն կազմակերպությունները, ովքեր մասնագետներին ասացին գնացեք Հայաստան, նրանք ուսումնասիրում էին, եւ նրանց ժամանակ էր պետք, որպեսզի լավագույն կադրերի վիզաների, բնակարանների խնդիրները լուծեին եվրոպական երկրներում, որպեսզ նրանք տեղափոխվեին։ Մի մասն այդ պատճառով է հեռացել։

Բայց մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, մեր ենթակառուցվածքների ոչ մրցունակ լինելուց, կարելի ասել՝ որոշ մասն էլ մեր ձմեռային ամիսներն իրենց այնքան էլ դուր չի եկել, գնացել են Թաիլանդ, որտեղ ավելի լավ պայմաններ կան, կենտրոններ կան, մինչեւ անգամ սուրճն է անվճար, նրանց համար վճարում են այս կամ այն վճարները։ Անցյալ տարի բերեցին առաջարկ, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող IT կազմակերպություններին ինչ-որ գումարներ հատկացնել: Ասում էի՝ մի՛ արեք, թիրախային արեք, մեզ մասնագետն է պետք, որ Հայաստանում լինի։ Դա էլ այլ կերպ արվեց»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031