Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաղդասարյան. ՀՀ-ն չկարողացավ օգտվել ռուս ռելոկանտների հնարավորությունից.  «ԴատաԱրտ»-ի 500 ռելոկանտներից ՀՀ-ում մնացել է 80-ը

Մարտ 05,2024 17:45

«Մենք տարածաշրջանում մրցակցության լուրջ խնդիր ունենք», – այս մասին այսօր ԱԺ-ում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՏՏ ոլորտի «ԴատաԱրտ-Հայաստան», «ԴատաԱրտ-Վրաստան» կազմակերպությունների հիմնադիր եւ տնօրեն Արսեն Բաղդասարյանը։

Ու չնայած լսումների ժամանակ հնչեցին ցուցանիշներ, ըստ որոնց ՏՏ ոլորտի աճ է գրանցվել, Բաղդասարյանը բերեց իր կազմակերպության օրինակը. «Մեր կազմակերպության աճը կանգնել է, գնում է դեպի ներքեւ, որովհետեւ Հայաստանը չկարողացավ օգտվել ռուս ռելոկանտների հնարավորությունից։ Մեր կազմակերպությունը մոտ 500 ռելոկանտ ունեցավ՝ ռուսաստանյան մեր  մասնաճյուղերի փակվելու հետեւանքով։ Այսօր 500-ից մնացել է Հայաստանում 80-ը։ Բոլորը չէ, որ աշխատավարձի համար են գնացել կամ գնում։ Այդ գնացածների զգալի մասը գնաց Վրաստան, որովհետեւ այնտեղ ավելի լավ պայմաններ են ստեղծված»։

Բաղդասարյանն ասաց, որ այս ոլորտի բիզնեսի աճի ու զարգացման համար հարկավոր են նպաստավոր պայմաններ, արտոնություններ եւ կադրեր, եւ եթե այս ամենը հաշվի չառնվեն, ապա ցավալի կլինի, որ տեղական խոշոր ու հեղինակավոր ընկերություններն էլ դուրս գան Հայաստանից ու գնան հարեւան երկրներ. «Ու հարեւան մրցակից երկիրը միայն Վրաստանը չէ, տարածաշրջանում մենք չենք կարողանում մրցակցել համապատասխան բիզնես միջավայրով Ղազախստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Թուրքիայի հետ»։

Բաղդասարյանն ասաց, որ ՏՏ ոլորտը կարգավորող այս նոր օրենսդրական փաթեթը, որը նաեւ արտոնություններ է նախատեսում, պետք է դիտարկել, որ այդ արտոնությունները լուրջ ներդրումներ են ոլորտում։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031