«Ազատություն». Չնայած հասարակական կազմակերպությունների գնահատականին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական դրամահավաքն իրականացրել է օրենքի խախտմամբ, իրավապահները քրեական վարույթ չեն նախաձեռնել:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ ուսումնասիրել են, բայց հանցանքի և զանցանքի մասին հատկանիշներ չեն հայտնաբերել:
Ավելի քանի մեկ ամիս առաջ «Ինֆոքոմը» բազմաթիվ փաստեր էր գտել, որոնք վկայում էին՝ Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններից առաջ իշխող կուսակցությանն անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից: Ըստ հրապարակման՝ այդ մարդիկ, ապրելով սոցիալական վատ պայմաններում, ընտրություններին ընդառաջ միլիոնավոր դրամներ են նվիրաբերել ՔՊ-ին կուսակցական և քարոզչական ծախսերի համար, ընդ որում՝ շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց կամ իրեն հարազատի անունից գումար է փոխանցվել: Հետաքննության հեղինակները եզրակացրել էին, որ կուսակցության նախընտրական դրամահավաքի մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։
Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: