Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կաներ Վազգենը նրան, ով որ մտներ եթեր ու ասեր՝ դե Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, մենք չենք խառնվելու, առնվազն կթքեր էդ մարդկանց վրա». Շարմազանով

Մարտ 05,2024 16:24

«Սպարապետը հայոց պատմության մեջ ազգային, պետական երեւույթ է: Ինչքան տարիները գնան, այնքան հայ ժողովուրդը զգալու է սպարապետ Վազգեն Սարգսյանի ֆիզիկական բացակայությունը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում շնորհավորելով Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակը՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ եթե կան քաղաքացիներ, որոնք հավատարիմ են 88-ի շարժման գաղափարին, նրանք Սպարապետի գործը շարունակողներն են. «Վազգենի մեծությունը ինչի՞ մեջ է՝ նա մեր բանակի հիմնադիրն է: Իսկ այդ բանակն ո՞ւմ դեմ էր կռվում՝ ադրբեջանա-թուրքական հրոսակների դեմ՝ հանուն Հայաստանի ու Արցախի ազատագրության: Սրանք եկան, Վազգենի գործի հակապատկեր գործողություն արեցին, ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում: Վազգեն Սարգսյանը հայկական Արցախի խորհրդանիշն է, Նիկոլ Փաշինյանը պարտության եւ Արցախը հանձնելու խորհրդանիշն է»:

Հարցին՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանն ասաց, որ պետք է ընդդիմությունն ու իշխանությունը համախմբված լինեն։ Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ դավաճանների, Արցախը հանձնողների, Արցախը հայաթափողների, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողների, հանուն «ոչնչի» 5000 զոհ տվողի շուրջ կարելի է համախմբվել: Չի կարող լույսը խավարի հետ համախմբվի, պատմության մեջ նման օրինակ չկա: Վազգենը լույսն է, Նիկոլը՝ խավարը»:

Շարմազանովը հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանը փուլային տարբերակին դեմ էր, որ հանկարծ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում. «Նրա կյանքի ամենամեծ նպատակը եղել է Արցախի հայկականությունը: Պարզ հարց եմ տալիս՝ կա՞ մեկը, որ կարող է ասի՝ Վազգենը կհամակերպվեր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ։ Վազգենն ի՞նչ կաներ նրան, ով որ մտներ եթեր ու ասեր՝ դե Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, մենք չենք խառնվելու, մեզ չի հաջողվի ներքաշել պատերազմի մեջ: Ի՞նչ կաներ Վազգենը, առնվազն կթքեր էդ մարդկանց վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031