Մոսկվայում մեկնարկած շախմատի «Аэрофлот опен 2024» մրցաշարում խաղացված չորս տուրից հետո մասնակիցները մրցաշարային աղյուսակում շատ խիտ են դասավորված:
Մասնավորապես, 3-րդից 28-րդ տեղերն զբաղեցնողները, որոնց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուել Պետրոսյանը, վաստակել են 3,0-ական միավոր եւ ընդամենը կես քայլ են զիջում երկու առաջատարներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ