Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը պետք է ներողություն խնդրի». Թուրքիայի նախկին արտգործնախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին

Մարտ 05,2024 16:01

Ermenihaber. Թուրքիայի նախկին արտգործնախարար և գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին առաջնորդ Հիքմեթ Չեթինը թուրքական «Artı Tv»-ի «Քաղաքականությունից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Դերսիմի կոտորածին և 1915 Հայոց ցեղասպանության թեմային:

Նա անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և հավելել.

«Դերսիմի դեպքերը կարող էին չլինել այդպես, ինչպես նաև 1915-ի հայերի դեպքերը: Սրանք ասելով՝ կարելի էր ներողություն խնդրել»:

Ապա նաև ընդգծել, որ եթե ժամանակին ասված լիներ՝ «Շատ տխրեցնող դեպքեր էլ են եղել», գուցե, այդ հարցն այսքան չբարդանար (նկատի է առնվել հայ-թուրքական հարաբերությունների բարդանալը):

Բացի այդ, Չեթինը հիշեցրել է, որ արտգործնախարարի պաշտոնավարման տարիներին ինքն է առաջարկել Թուրքիայի կառավարությանը թյուրքական պետությունների հետ միասին ճանաչել Հայաստանի անկախությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031