ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Վազգեն Սարգսյանի հոբելյանին շարունակվում է նրա զավակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը և ոգեզրկումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից.
- Ռազմական զորավարժությունների փոխարեն՝ «թիթեռ նկարելու» մարզական տարատեսակ բեմականացումներ, երբ ժամերով ՀՀ ԶՈՒ և ՊՆ ղեկավարները վայելում են այդ հերթապահ միջոցառումները:
- Ատեստացիայի անվան տակ բարձրագույն զինվորականներին դարձրել են աշխատավարձ բարձրացնելու գլխավոր դերակատարներ և հրապարակային գործող անձինք:
Շարքը կարելի շարունակել, բայց վերջին ու ակնառու խայտառակությանը Պաշտպանության նախարարությունն անգամ արդարացում չի կարողանում գտնել:
Արդեն տևական ժամանակ է, որ խոսվում է, անգամ փաստեր են ներկայացվում, որ զորամասերից հեռացվում են Փառքի անկյունները, հանվում են մեր նահատակ հերոսների լուսանկարները: ՊՆ պարզաբանումն էլ խիստ էսթետիկ էր՝ լուսանկարները մաշվել են, Փառքի անկյուններում արդիականացման աշխատանքներ են տարվում:
Կարդացեք նաև
Դեռ փետրվարի 12-ին հարցում էի ուղարկել ՊՆ՝ ճշտելու, թե գրավոր ի՞նչ հանձնարարական կա Փառքի անկյունների թարմացման վերաբերյալ, ի՞նչ ժամկետներում է նախատեսված իրականացնել արդիականացումը:
Ինչպես հաճախ է լինում, նախարարությունը, օրենքի պահանջների խախտմամբ, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ նաև այս հարցին:
Ի դեպ, արդեն երկու տարի, հակառակ իմ կողմից բազմիցս բարձրաձայնումների, չեն կարողանում բացատրել նաև, թե ինչպես կամ ինչու ՊՆ կայքից անհետացավ Արցախյան ազատամարտ բաժինը:
Եվ այսպես Զինված ուժերում հետևողական ուրանում են անցյալը, մեր հաղթանակները, նահատակներին, Վազգեն Սարգսյանին. սպարապետի հիշատակն էլ դարձրին լոկ մարզախաղ: Ուրացումը շարունակվում է:
Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թշնամաբար «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պատից հեռացրել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակը: