Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտե՞ք իրականում մեր մեղքը որն է, որ Գագիկ Ջհանգիրյանի նմանները իրական պատասխանատվության դուռը չեն կանգնել». Աննա Մկրտչյան

Մարտ 05,2024 15:04

«Այնքան եմ ցավում, այնքան եմ ամաչում, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը իրեն մենք ասելու ոչինչ չունենք, բացի ներողությունից: Այսօր առավոտյան իրեն անարգելու, իր հաղթած երկիրը ծախելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն եկել էր ծաղիկներ խոնարհելու, ասելու՝ տես ինչպես քո հաղթանակը կարողացա վաճառել, իմ աթոռի համար երկու հայկական պետականություն, որի համար կյանքդ էլ չես խնայել, կարողանում եմ այսպես մանրադրամի փոխարեն փոխանակել իմ աթոռի հետ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա ասաց, որ ամաչում է. «Մենք չենք կարողացել այնպես անել, որ իրենք չգան այստեղ, չանարգեն Վազգեն Սարգսյանի շիրիմը: Նիկոլ Փաշինյանի գոյությունը, այցը այստեղ՝ մեկուսացած հասարակությունից, հազարավոր «ախրաննիկներով», խոչընդոտելով լրագրողների ու քաղաքացիների տեղաշարժը, «կառոբկայի» մեջ շրջապատված, սնայպերները հազարավոր կմ-եր բլուրները հսկելով, ինչ է թե բմբուլ անգամ իր կողքով չանցնի, եկել է, ժպտալու Վազգեն Սարգսյաննի շիրիմին ու ասելու՝ տեսա՞ր ինչ արեցի քո երկրի հետ»:

Հարցին՝ քիչ առաջ Եռաբլուրում Գագիկ Ջհանգիրյանն ասում էր, որ 30 տարի բանակը չեն զինել, սխալ մարտավարություն ենք ունեցել՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Այդ հանցավոր խմբակից եւս մեկին կամ եւս 5-ին եթե դուք ցիտեք, իմ խոսքերի մեջ փոփոխություն չի լինի, սա է իրականում մեր պարտության խնդիրը եղել, որ Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլի կողքին այսօր մնացած, Նիկոլից վախեցած, Նիկոլին ծառայող իր ստրուկները կարողանում են խոսել մեր պետականության մասին: Գիտե՞ք իրականում մեր մեղքը որտեղ է, որ նախորդ 30 տարիների ընթացքում այ դրանց նմանները իրական պատասխանատվության, բարոյական պատասխանատվության, իրավական, հասարակական եւ քաղաքական պատասխանատվության դուռը չեն կանգնել: Մեր միակ մեղավորությունն այդտեղ է»:

Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք չի ունեցել իշխանություն, որ մի թիզ հող տված լինի, միայն Փաշինյանն է, որ ծախել ու դավաճանել է. «Այսօր իր կողքին կանգնած բոլորը այդ պատասխանատվության տակ էլ են մնալու: Այս 30 տարվա մեջ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ լսում ենք, որ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում, որ մենք ենք մեղավոր, ասում է՝ ժողովուրդ ջան, մենք ենք կրակել, կներեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031