ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը ցուցադրել է Արցախի Ազգային ժողովի շենքը քանդելու կադրերը։ Ըստ ռեպորտաժի՝ քանդում են շենքերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ճարտարապետության պահանջներին։ Ճարտարապետությունը պահանջում է, որ ամենուրեք պետք է լինի Ալիևի արձանը ու նրա նվիրված հրապարակները, չէ՞ որ այս տարածքը ժամանակավորապես անցել է բռնապետական ռեժիմի ձեռքը։
Իսկ իրականում, ինչ էլ քանդեն, միևնույն է՝ հայկական արմատը Արցախից հանել չեն կարող։
Կարդացեք նաև