Երևան քաղաքում`
Մարտի 5-ի և 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի գիշերը, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-9-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 21.2°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -16.4C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.0°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն