ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ինչպես որ կանխատեսել էի, Ադրբեջանում շատ «մեծ գնահատանքի» արժանացավ ՀՀ իշխանությունների կողմից բարի կամքի դրսևորումը, հենց դրա արդյունքում էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, հակահայկական ելույթներով աչքի ընկած Ֆազաիլ Աղամալին առաջարկել է՝ «ռազմական գործողություններ իրականացնել և հետ բերել ութ գյուղերը»։
Ադրբեջանի «խաղաղասիրական» ժեստերը չտեսնել ուղղակի հնարավոր չէ։ Հիշեցնեմ, որ ոչ վաղ անցյալում նույն պատգամավորը ասել էր, որ հայերը չեն ապրի Հայաստանում և այդ ֆոնին էլ ադրբեջանցիները կգան այս հողերը։
Կարդացեք նաև