ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց):
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես՝
– սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը
և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ,
– խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես,
Կարդացեք նաև
– աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին