Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանութեան նուիրուած յուշարձան պիտի կանգնի Փիրէայի մէջ. «Ազատ օր»»

Մարտ 05,2024 11:52

Հ.Յ.Դ. Գոքինիոյ «Վարանդեան» կոմիտէի ջանքերով եւ Հայ դատի յանձնախումբի օժանդակութեամբ, Փիրէայի քաղաքապետական խորհուրդը որոշեց յատուկ յուշակոթող մը կանգնեցնել Փիրէայի կեդրոնին մէջ, յարգելու համար յիշատակը Հայոց ցեղասպանութեան անհամար զոհերուն, միաժամանակ երախտագիտութիւն յայտնելով Փիրէայի եւ շրջակայքին մէջ ապրող հայութեան։

Երկուշաբթի, 26 Փետրուար 2024-ի երեկոյեան, Փիրէայի քաղաքապետական շէնքին մէջ, քաղաքապետական խորհուրդը իր նիստը գումարեց, որու օրակարգերու շարքին ներառնուած էր նաեւ յուշակոթողի հարցը։ Նշենք, որ անցնող ժամանակաշրջանին, հայկական կողմի նախաձեռնութեամբ, տեղի ունեցան հանդիպումներ եւ առաջարկի ներկայացումը, իսկ հայասէր քաղաքապետ Եաննիս Մորալիս ջերմօրէն ընդառաջեց յուշարձանի զետեղման քաղաքի ծանօթ հրապարակներէն մէկուն վրայ։
Քաղաքապետական խորհուրդի նիստին ընթացքին բոլոր խօսք առնողները իրենց հաւանութիւնը տուին հայութեան առաջարկին, ապա որոշումը կայացաւ միաձայնութեամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ Հունաստանում տպագրվող «Ազատ օր» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031