Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չներվայնացնես, դա ասվել էր արտաքին քաղաքականության համար, բայց Ներքին Հանդի էդ տղուն բռնե՞լ են, հա՞, էդ տղեն իմ հետ հետ եկավ այնտեղից». Սասուն Միքայելյան

Մարտ 05,2024 11:48

«Սպարապետի ժամանակ մենք կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որը մեր հակառակորդի ձեռքում էր: Այսօր էլ Երկրապահը իր գործն է անում: 44-օրյա պատերազմից մինչեւ այսօր մեր պետական սահմաններն է պահում, դուք ավելի լավ քաջատեղյակ եք որ ուղղություններով, չի կարելի ասել: Այսինքն, ինչ սկսել է Սպարապետը, մենք շարունակում ենք»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա ասաց, որ գերտերությունների վերադասավորման այս ժամանակաշրջանում մենք պիտի մի քիչ խելոք ու համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարություններ չհանդիպենք:

Հարցին՝ «մի քիչ խելոք լինենքը» ի՞նչ է ենթադրում, թշնամին կրակի, մենք լռե՞նք, կամ երբ մեր զինվորը կրակի, մեղավո՞ր համարենք՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Թշնամու կրակոցից դուք գործ չունեք, թշնամու կրակոցի դեմ կանգնած է մեր բանակը, երկրապահը, տարբեր կառույցներ: Եթե դու կրակոցից պիտի այստեղ խոսաս, էդ ձեր խնդիրն է, բայց կրակոց ասելով՝ չի նշանակում, որ մենք անտեղի, տեղին դեզինֆորմացիա տարածենք, ամեն մեկը մի բան խոսա: Պիտի համախմբված լինենք»:

Դիտարկմանը՝ մենք տեսանք Ներքին Հանդում ինչ եղավ ու դա ինչի հետեւանք է, Ներքին Հանդը շրջապատված է 20-ից ավելի ադրբեջանական դիրքերով 2022 թ-ից՝ Սասուն Միքայելյանը արձագանքեց,, որ երկրապահը Ներքին Հանդում է. «Չեմ ուզեցել ամեն ինչ տարածվի, միշտ ասում եք՝ ԵԿՄ-ն ո՞ւր ա, դե գնացիք տեսաք Երկրապահն ուր է,մեծ թվաքանակով կանգնած է Երկրապահը ՀՀ պաշտպանական գծի գրեթե ամբողջ երկարությամբ: Կրակոց լինի՝ մենք պատասխանում ենք»:

Երբ լրագրողները հիշեցրին պետության արձագանքը այդ կրակոցներին՝ ասացին՝ կհետաքննենք ու կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կրակել են՝ Սասուն Միքայելյանը բարկացավ. «Ինձ չներվայնացնես, դա ասվել էր ընդհանուր արտաքին քաղաքականության համար, բայց էդ տղուն բռնե՞լ են, հա՞: Էդ տղեն իմ հետ հետ եկավ այնտեղից: Էս մի շաբաթ իրար հետ ենք եղել ու հետ եկել: Հենց դա է, որ ասում ենք՝ պիտի զգույշ լինենք, համախմբված լինենք: Դու ԵԿՄ-ի համար մի մտահոգվի, մեր կյանքը միշտ էլ վտանգների տակ է եղել, մեր խաչն է տանում ենք»:

Հարցին՝ ճի՞շտ եք համարում, որ ՀՀ ինքնիշխան տարածքը հատած ադրբեջանցուն Հայաստանը հանձնում է Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսեւորում, խոսքը Տեղ գյուղի հատվածում Հայաստան ներխուժած ադրբեջանցու մասին է, ԵԿՄ նախագահն արձագանքեց. «Մենք էլ գերիներ ունենք այնտեղ, դա իմ խնդիրը չի: Իմ խնդիրը սահման պահելն է: Ինչ քաղաքական պրոցեսներ կան, ԱԱԾ-ի հարցն է, ԱԱԾ-ն էլ հասկանում է ինչ է անում, ամեն ինչի մեջ քիթը մտցնում եք, ժողովուրդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031