«ՉԻ». Երևանի Լվովյան փողոցի հարակից կանաչ տարածքներում ինքնակամ շինություններ կառուցած քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց ու պահանջել հանդիպում Տիգրան Ավինյանի հետ, նրանցից մի քանիսն էլ ասել են, թե հարգում են վարչապետին ու քաղաքապետին, խոնարհվել են նրանց առաջ, նրանց հետ քայլել են, հեղափոխություն արել, «սիրով բերել իշխանության», բա ինչո՞ւ են հիմա իրենց դուրս շպրտում, տներն էլ՝ քանդում․․․
Փաստորեն նրանք ինքնակամ տարածքներ են զավթել, տներ սարքել, բայց սիրով գնացել են մասնակցելու այն «հեղափոխությանը», որի արդյունքում իբր պիտի վերջ դրվեին անօրինականություններին։ Ասենք՝ Նիկոլը բարձրախոսով ճղճղացել է, թե «այս հանցավոր իշխանությունները թալանել են երկիրը, զավթել են Երևանը, խլել են մեր կանաչ տարածքները», սրանք էլ, իրենց ապօրինի տների բանալիները գրպաններում զնգզնգացնելով, գոռացել են «այո՛»։ Համաձայնվեք՝ անհասկանալի վարքագիծ է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: