Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի այցը Եռաբլուր էլի առանց միջադեպերի չանցավ, լրագրողներին հրելով դուրս բերեցին տարածքից

Մարտ 05,2024 11:24

Այսօր վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65 ամյակն է ու ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նրա շիրիմին ու ծաղիկներ խոնարհել: Բայց Փաշինյանի այցը այս անգամ էլ առանց միջադեպերի չէր:

Նա Եռաբլուր գնացել էր Վազգեն Սարգսյանի եղբայրներից մեկի՝ Արամ Սարգսյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ:

Նրա այցից առաջ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ ներկայացած անձինք ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրեցին բոլոր լրագրողներին ու օպերատորներին: Պատճառաբանությունը հետեւյալն էր՝ դուք հավատարմագրված չեք լուսաբանելու այս միջոցառումը: Լրագրողները հորդորեցին ներկայացնել, թե ո՞րն է հավատարմագրված լրագրողների ցուցակը, որովհետեւ տարածքում ՊՆ-ում, կառավարությունում հավատարմագրված լրագրողներ կային, որոնք գրություն էին անգամ ուղարկել՝ տեղեկացնելով, որ ԶԼՄ ներկայացուցիչն այնտեղ իրականացնելու է լուսաբանում:

Լրագրողների դիտարկմանը՝ «մեր անուն ազգանունն անգամ չճշտեցիք, ի՞նչ գիտեք՝ հավատարմագրվա՞ծ ենք, թե՞ ոչ, կա՞նք այդ ցուցակում»՝ ՊՊԾ աշխատակիցներն արձագանքեցին հրելով, թե՝ «ճանապարհը բացեք»: Որ անկյուն ու փողոցի որ հատված գնում էին լրագրողները՝ կադրեր անելու, գոնե հեռվից վարչապետի կորտեժը նկարելու ու այցը լուսաբանելու համար, ոստիկանները այդ հատվածը համարում էին իրենց ծառայության գոտի ու արգելում նկարահանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031