Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ հակաեկեղեցական ակտիվիստներից կան մարդիկ, որոնք Երեւան քաղաքից ապօրինի հողատարածքներ են զավթել ու իրենց համար տուն են սարքել․ «Իրավունք»

Մարտ 05,2024 11:09

Երեւանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։ Հերթը հասել է Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժմանը: Բնակիչների խոսքով՝ այն տարածքներում, որտեղ այժմ քաղաքապետարանը իրականացնում է ապօրինի շինության քանդման աշխատանքներ, իրենք ժամանակին այդ հողատարածքները վերցրել են, այգիներ հիմնել, բայց ընդլայնվող ընտանիքներ են եղել, որոշել են նաեւ տուն կառուցել։

Լվովյանի բնակիչները երկու օր առաջ բողոքի ակցիա իրականացրեցին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Նրանք ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարում էին, թե պատրաստ են խոնարհվել Ավինյանի առաջ, միայն թե իրենց պես հպարտ քաղաքացիների կառուցած ապօրինի տները չքանդի: Ավելին՝ նրանցից ոմանք հավաստիացնում էին, որ քայլել են Ավինյանի համար, մյուսները, որ նկարվել են Արարատ Միրզոյանի հետ, կային մարդիկ, ովքեր վստահեցնում էին, որ սիրում են ու հարգում իշխանության ղեկավարներին: Եվ մինչ սոցցանցերում փորձում են հասկանալ եւ հեգնում են, թե մեր երկրի գլխին կոտրված այսքան աղետից ու կորստից հետո՝ ովքե՞ր են «Նիկոլ Փաշինյանի Վերջին Օրերի վկաները», «Իրավունք»-ը ուշագրավ մանրամասներ պարզեց նրանցից մեկի մասին:

Հիշո՞ւմ եք 2018 թվականին ի հայտ եկած «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը: Նրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Լվովյանի բնակիչ ՏԻԳՐԱՆ ՔՈՒՐԱՋՅԱՆՆ էր: Եվ հենց նա էր քաղաքապետարանի դիմաց հավաստիացնում, որ այս իշխանության ղեկավարների համար պայքարել են ու հիմա էլ պետք լինի, կպայքարեն: Այս շարժման անդամները, փաստորեն, ունենալով կառավարության հովանավորությունը՝ հակաեկեղեցական վարքով, անգամ խուլիգանությամբ փորձում էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում խժդժություններ առաջացնել ու քաղաքացիական ակցիաների անվան տակ՝ հարձակումներ էին գործում եկեղեցու դեմ: Իսկ արդեն 2024 թվականին պարզվում է, որ այդ հակաեկեղեցական ակտիվիստներից կան մարդիկ, որոնք Երեւան քաղաքից ապօրինի հողատարածքներ են զավթել ու իրենց համար տուն են սարքել: Ընդ որում՝ դեռ մի բան էլ իրենք են դժգոհում, որ Ավինյան Տիգրանն իրենց հանում է այդ տներից, չէ՞ որ իրենք շարունակում են շատ սիրել Փաշինյան Նիկոլին:

Այս պատմության մեջ ամենասյուռը թերեւս քաղաքապետարանի դիմաց ակցիա անող Տ. Քուրաջյանի տված մեկնաբանությունն էր լրատվամիջոցներին: Նա սրբի դեմքով հայտարարում էր, թե՝ «սա ժողովրդավար երկիր է, չենք ուզում այդպես խուլիգանավարի գան, ջարդեն, քանդեն մեր տները»: Մինչդեռ այդկերպ խուլիգանավարի կարելի էր 2018-ին գրավել դիվանատո՞ւնը… Այո՛, Հայաստանում միայն մի օրենք է ժամացույցի ճշգրտությամբ գործում՝ դա բումերանգի օրենքն է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք»–ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031