Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա մեղմացուցիչ փոփոխություններ են սպասվում. Վահագն Թևոսյան. «Հրապարակ»

Մարտ 05,2024 11:20

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կիրակի օրը` մարտի 3-ին, հանդիպել է լիցենզավորված հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։ Նպատակը, ինչպես մեզ փոխանցեցին, լսել, ծանոթանալ նրանց խնդիրներին, նաեւ լրացրել շփման պակասը, որն առկա էր նախարարի եւ հանրային մուլտիպլեքսում կապուղի ունեցող TV-ների միջեւ։ Փաստորեն, 2018 թվականից հետո առաջին անգամ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտի պատասխանատու նախարարը հանդիպում է հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։

Մեր տեղեկություններով, մեծ թվով հարցեր են բարձրացրել TV-ների տնօրենները, այդ թվում` «վիշկայի» վարձավճարների ու պարտքերի հարցը, նաեւ՝ եթերից հնչող խոսքի ազատության: Նախարարը զարմացրել է ներկաներին` ասելով, որ ոչ ոք իրենցից չի պահանջում, որ գովերգեն իշխանություններին, հանգիստ կարող են քննադատել: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թեւոսյանը, որը Հանրայինի տնօրենի հետ ներկա է եղել հանդիպմանը, մեզ ասաց. «Իհարկե, հատուկ այդպես չի ասվել։ Ընդամենը հրավեր է եղել հեռուստաընկերություններին, որ իրենց խնդիրները ներկայացնեն, նախարարն էլ փորձի դրանք լուծել, բայց զրույցը եղել է այն կոնտեքստում, որ բոլորդ մեր գործընկերներն եք, կապ չունի՝ քննադատում եք մեզ, թե ոչ։ Մենք չենք ակնկալում դրա դիմաց ինչ-որ հատուկ վերաբերմունք։ Ով ուզում է՝ քննադատում է իշխանությանը, ինչքան ուզում է` քննադատում է, որ ազատ խոսեն իրենց խնդիրների մասին… Սա է եղել զրույցի թեման»։

Ըստ Վահագն Թեւոսյանի՝ զրույցը վերաբերել է հիմնականում հեռուստատեսության մասին նոր, փոփոխված օրենքին, որը գովազդային սահմանափակումներ է սահմանել, հեռուստաընկերությունների պարտքերին եւ ծախսերին, ֆինանսական խնդիրներին, որոնք շատ են, տեխնիկական հարցերին, կապուղիների, հեռարձակման աշտարակի հետ կապված խնդիրներին եւ այլն։ «Հիմա մեղմացուցիչ փոփոխություններ են սպասվում, սակայն ես լիազորված չեմ այդ թեմայով խոսելու։ Առայժմ քննարկումներ են գնում»,- ասում է Թեւոսյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031