Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը պետք է մտածելու ունակությունից զուրկ լինի, որ չհասկանա․ իշխանությունը կրակի հետ է խաղում եւ իր անելիքը չի պատկերացնում. «Հրապարակ»

Մարտ 05,2024 10:46

Անգամ ամենալավատես, ամենաանտարբեր, ամենաանտեղյակ մարդիկ այս օրերին վտանգի զգացում ունեն եւ վատ կանխատեսումներ։ Մարդը պետք է մտածելու ունակությունից իսպառ զուրկ լինի, որ չհասկանա երկու բան․ մեր իշխանությունը կրակի հետ է խաղում եւ իր անելիքը չի պատկերացնում։

Երբ Փաշինյանին հարցնում են, թե ինչպես է բացատրում այդ հայտարարությունների իրարամերժությունը, նա հոյակապ պատասխան է տալիս՝ դա պայմանավորված է աշխարհի հարափոփոխ իրավիճակով։

Բայց եթե աշխարհն արագ փոխվում է, եւ տարբեր կողմերից եկող վտանգներն էլ անկանխատեսելի են, դա չի նշանակում, թե մենք պետք է մի օր հայտարարենք, որ կասեցնում ենք ՀԱՊԿ-ին անդամակցությունը, 2-րդ օրը Զելենսկի հրավիրենք Հայաստան, 3-րդ օրը հայտարարենք օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու մասին, 4-րդ օրը Թուրքիային ու Ադրբեջանին խոստանանք, որ փոխելու ենք մեր Սահմանադրությունը, 5-րդ օրը ադրբեջանական կրակից զոհված մեր տղաների մահվան պատասխանատու կարգենք մեր տարածք ներխուժած հրոսակին վիրավորած հայ զինծառայողին։ Հետո՝ Նոյեմբերյանին սահմանամերձ գյուղում հայ երիտասարդներին բերման ենթարկենք՝ ասելով, թե սա այլեւս հայկական հող չէ, չմտնեք այս տարածք։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031