Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը մեծ սիրով մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովներին, շնորհակալություն է հայտնում գործընկերներին, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները․ «Փաստ»

Մարտ 05,2024 09:00

Գաղտնիք չէ, որ Արևմուտքին Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը հետաքրքիր են բացառապես այն համատեքստում, որ այս տարածաշրջանը վերջնականապես դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Եվ երբ եվրոպական երկրների կողմից նշվում է Հայաստանին աջակցելու մասին, ապա դա դեռևս չի նշանակում, որ նրանք շահագրգռված են, որ Հայաստանը հզորանա։ Նրանց հետաքրքրում է միայն մեկ խնդիր՝ Հայաստանի միջոցով հարվածել Ռուսաստանին: Իսկ ՀՀ իշխանությունները Հայաստանը ներքաշել են Արևմուտք-Ռուսաստան բախումների դաշտ՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում Հայաստանը կարողացել է առանց հակասությունների դաշտ մտնելու հարաբերությունները միաժամանակ խորացնել ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ։

Փաշինյանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք, ու սա տեղի է ունենում մի կողմից՝ մեր երկրի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանին ուղղված՝ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեղադրանքների համատեքստում։ Ժամանակի ընթացքում ՀՀ իշխանությունները փորձում են այս կոնտեքստում խստացնել իրենց հռետորաբանությունը։ Օրինակ՝ վերջերս Փաշինյանը Փարիզում հայտարարեց, թե դե ֆակտո սառեցրել են Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ նրա իշխանական համախոհներն էլ ընդգծեցին, որ եթե պետք լինի՝ նաև դե յուրե դուրս կգան ՀԱՊԿ-ից։ Բայց եթե իսկապես Հայաստանը մտադիր է փոխել իր արտաքին քաղաքական կուրսը և խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, պետք է նաև դուրս գա Ռուսաստանի հետ ունեցած այլ ինտեգրացիոն միավորումների կազմից։ Բայց Փաշինյանը որևէ վերապահում չունի ԵԱՏՄ-ի հետ կապված, ավելին՝ կարևորում է այդ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։

Ու Փաշինյանը մեծ սիրով մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովներին, շնորհակալություն է հայտնում գործընկերներին, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները։ ԵԱՏՄ-ի մեխանիզմների արդյունքում է նաև, որ Հայաստանին հաջողվել է վերջին տարիներին բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ու այս պայմաններում զարմանալին այն է, որ ԵԱՏՄ գործունեությունից դիվիդենտներ ստանալու հետ մեկտեղ ՀՀ իշխանությունները խոսում են ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ձգտումների մասին, ինչը դուրս է իրատեսականության սահմաններից։ Այսպիսի քաղաքականության արդյունքում ՀՀ իշխանությունները ձգտում են Արևմուտքից գործնական աջակցություն ստանալ, ինչը կարող է լինել ռազմական, տնտեսական ու դիվանագիտական ուղղություններով։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն կառույցներից դուրս չգալու հետ մեկտեղ ՀՀ ղեկավարությունը ձգտումներ է ցուցաբերում արևմտյան ինտեգրացիոն կազմավորումներին անդամակցելու ուղղությամբ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031