Լրահոս
Օրվա լրահոսը

Ու մեկը չկա՝ սրանց հարցնի. իսկ Եվրոպան ձեզ սպասո՞ւմ է: Հարցրե՞լ եք եվրոպացիների կարծիքը․ «ՉԻ»

Մարտ 05,2024 08:30

Հաա՜… դե շնորհավոր, շնորհավոր, այս շաբաթ Եվրամիության դռները բախեցինք: Արդեն ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն դորդուբեշ արեցին, հիմա էլ իշխանությունները որոշել են դբա Եվրոպա սուրալ:

Երեկվա թունդ ոչմիթիզական Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը միանշանակ պատրաստ է ԵՄ անդամության թեկնածու դառնալ։ Ասաց. «Մենք պատրաստ ենք շարժվելու էն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի»:

Էս մարդը չգիտի, որ ԵՄ-ն անվտանգության համակարգ չէ, այլ քաղաքական-տնտեսական: Անվտանգության համակարգը ՆԱՏՕ-ն է կամ ՀԱՊԿ-ն: Չնայած, արդեն դա էլ է հայտարարել, որ ՀԱՊԿ-ն անցած էտապ է, և ընդհանրապես, շատ ախմախ բան ենք արել, որ ժամանակին անվտանգության այդ համակարգն ենք ընտրել: Ապուշ բան է: Արմեն Գրիգորյանը հայտարարեց էն օրը, մեր ԱԽՔ-ը:

Ու մեկը չկա՝ սրանց հարցնի. իսկ Եվրոպան ձեզ սպասո՞ւմ է: Հարցրե՞լ եք եվրոպացիների կարծիքը: Այնպես են խոսում, կարծես ԵՄ-ը, իր բոլոր գործերը թողած, արագի մեջ որոշել է Հայաստանին իր գիրկն ընդունել, մնում է մի երկու մանր-մունր տեխնիկական խնդիրներ լուծել, մի երկու հատ փաստաթուղթ ստորագրել, ՀԱՊԿ-ին ու ռուսներին «պասլատ» անել, «զաչյոտը» հանձնել ու վերջ. «շենգենի» վիզան կդառնա անվճար ու պարտադիր:

Արևմուտքին դուք պետք եք ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերություններում օգտագործվելու համար, որպես գործիք: Ոնց որ Վրաստանը, Մոլդովան, որոնք էլ են ԵՄ-ի դռների առջև հերթ կանգնել: Արդեն քանի տարի է, ու ոնց որ թե ընդունող չկա: Այն դեպքում, երբ այդ երկրները ընդհանուր ծովային ու ցամաքային կապ ունեն ԵՄ-ի հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031