Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով

Մարտ 04,2024 23:13

Ի պատասխան հանրության շրջանում  բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է շուրջ 4 տարի կալանքի տակ մնալուց հետո այսօր Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով՝ Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը հարկ է համարում պարզաբանել, որ դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Ընդ որում, որպես գրավի չափ միջնորդվել էր 20.000.000 (քսան միլիոն) դրամ, մինչդեռ` որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25.000.000 (քսանհինգ միլիոն) դրամը:

Ավելին, պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք և գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն  դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031