«Համահայկական ճակատ» շարժման և «Հայկական Արհմիություններ» ՀԿ-ի միջև այսօր ստորագրվեց հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են Շարժման առաջնորդ Արշակ Հենզրիկի Կարապետյանը և կազմակերպության փոխնախագահ Արսեն Սերյոժայի Վարդանյանը։
«Հայկական Արհմիություններ» ՀԿ-ի նախագահը նշեց, որ բարձր է գնահատում «Համահայկական ճակատ» շարժման դերը, և շարժման երկար տարիների անաչառ ու հայրենանվեր գործունեությունը գնահատելով՝ ՀԿ-ն միանում վերջինիս։
«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը կարևորեց այն հանգամանքը, որ նախկին սպաները միանում են շարժմանը և կոչ արեց պահեստազորի բոլոր սպաներին միանալ իրենց, որպեսզի կարողանան հասնել հաջողության։