Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կհիմնվի խոհարարության միջազգային դպրոց․ մանրամասնում է ԵՄ դեսպանը

Մարտ 04,2024 21:12

Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը։

Նա նշել էր, որ ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված 2․6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է։

Դեսպանը նաև հայտարարել էր, որ փորձում են իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում զբաղվածության ոլորտում հնարավորությունների ստեղծմանը։

Aravot.am-ը Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին խնդրեց մանրամասնել զբաղվածությունն ապահովող ծրագրերը, հատկապես Շիրակի մարզում։

«Եվրոպական Միությունն աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանն ամբողջ աշխարհում։

Մասնավորապես Շիրակի մարզում մենք մի քանի նախաձեռնություններ արդեն աջակցել ենք՝ ընդունելով այս տարածքի, մարզի յուրահատկությունը և մարդկանց ստեղծարարությունը։

Մենք ստեղծարար տեխնոլոգիաներին են աջակցություն տրամադրել, նպաստել կոնկրետ ոլորտների ստեղծմանը, որտեղ մշակութային ժառանգություն է պահպանվում, «Արեգակ» փուռ-սրճարանը, որը շատ կարևոր նախաձեռնություն է ներառական առումով աջակցելու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց։

Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատելը, ես մասնավորապես ուզում եմ ընդգծել մեկ ծրագիր, որը վերջին տարիներին ենք իրականացնում Գերմանական զարգացման գործակալության հետ և դրա միջոցով ստեղծվել են ավելի քան 200 նոր ձեռնարկություններ՝ զբոսաշրջության, ստեղծարար ինդուստրիաների ոլորտում, սա շատ կարևոր է և հնարավորություն է տալու երկրում ընդլայնել զբոսաշրջության ներուժը։ Այն շատ կարևոր է Գյումրի համար։

Մենք հիմա մշակում ենք նոր ծրագիր՝ խոհարարության դպրոց, որը իրականացվելու է «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ և նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն նրանց համար, որոնք ուսուցանելու են այնտեղ և ստանալու են բարձր մակարդակի միջազգային չափանիշներին համապատասխան խոհարարական հմտություններ՝ Եվրոպական միության, Ֆրանսիայի մշակութային ինստիտուտի հետ միասին, այլ նաև հնարավորություններ է ստեղծում այն մարդկանց համար, որոնք առևտուր են իրականացնում խոհարարության ոլորտում, խոհարարական մշակույթն են զարգացնում տարածաշրջանում և նաև հյուրընկալության ոլորտում մեծ հնարավորություններ ստեղծում։

Շատ ուրախ ենք, որ այս ներուժն առկա է Շիրակում, Գյումրիում։ Շիրակն այն մարզն է, որը ծանր հետևանքներ է կրել հատկապես երկրաշարժից, վիճակը շարունակվում է, բայց շատ կարևոր է աշխատել, նոր գաղափարներ ստեղծել և զարգացնել այդ գաղափարները և նոր պոտենցիալ առաջ բերել այս մարզի համար»,-ասաց ԵՄ դեսպանը։
 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031