Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում, որն ընթանում է Իտալիայում:
Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ մտած 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը 80 կգ քաշային կարգում 5:0 հաշվով պարտության է մատնել կանադացի բռնցքամարտիկին:
Երեկոյան մրցահերթում այսօր մեկնարկելու էր նաեւ կանանց ազգային հավաքականի անդամ 54 կգ քաշային Տաթեւիկ Խաչատրյանը, որը մենամարտելու էր չիլիացու հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ