Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին:
Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Բուլղարիայի ժողովրդին:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային սերտ կապերի վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կալին Անաստասովը նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի աշխատակազմ