Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ՄԻՊ-ին հայտնել է, որ «դեռևս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը»

Մարտ 04,2024 19:40

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ դեռևս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, մինչդեռ, իր հետ մասնակցած մյուս քաղաքացիները արդեն իսկ ստացել են համապատասխան գումարները։

Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ դրամական հատուցումը ստանալու հարցում։

Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում Պաշտպանության նախարարությանն առաջարկվել է հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։

Արդյունքում, վարժական հավաքի մասնակցության օրերի համար հասանելիք դրամական բավարարումն ամբողջությամբ փոխանցվել է քաղաքացու բանկային հաշվին, որից հետո դիմումատուն հաստատել է, որ գումարն արդեն ստացել է։

Պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում դրական լուծում է ստացել քաղաքացու բարձրացրած հերթական խնդիրը։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031