Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՀ նախարարությունում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նոր միջոցառման հիմնական սկզբունքները

Մարտ 04,2024 18:35

Փետրվարի 29–ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նոր միջոցառման հիմնական սկզբունքները, որը կգործի կացարանների և կոմունալ վճարների ծախսերի կատարման աջակցության ծրագրի ավարտից հետո։

Կարևորելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի մասնակցությունը՝ նախարարության նախաձեռնությամբ հրավիրվել էին սոցիալական աջակցության հարցերով հետաքրքրված և զբաղվող ԼՂ տեղահանվածների շահապաշտպան խմբերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առանձին անհատներ։

Քննարկմանը, որը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, Լիլի Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՄԻՊ գրասենյակից։

Աննա Ժամակոչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում (100 հազար դրամ միանվագ աջակցություն, 40+10 հազարական դրամ՝ 6-ամսյա աջակցություն, 50+50 հազար դրամ աջակցություն) տեղ գտած վերջին փոփոխություններն ու լրացումները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, հանդես եկել դիտարկումներով, նոր միջոցառման վերաբերյալ առաջարկներով։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031