Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտերը սեղմ ժամկետներում բավարարվում են. ԱՐՄԵԴ-ն ավելի քան 500 դեղատնից հայտ է ստացել միայն մարտի 1-ին և 2-ին

Մարտ 04,2024 17:52

Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Իրականությանը չեն համապատասխանում անանուն աղբյուրներին հղումներով այն հրապարակումները, թե ԱՐՄԵԴ համակարգին միանալու համար լրացուցիչ գումար է վճարվում: Դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածություն ևս չի առաջանում: Դեղատներում համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:

Մյուս կողմից՝ բնական է, որ ցանկացած նոր համակարգի ներդրման սկզբում ի հայտ են գալիս խնդիրներ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով ծանուցվել են և կազմակերպվել բազմաթիվ թրեյնինգներ, գործընթացի ներդրման և դեղատների կողմից մինչև մարտի 1-ը ԱՐՄԵԴ-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, գործող օրենսդրությամբ դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձանց համար ԱՐՄԵԴ համակարգին միանալը պարտադիր է:

Չնայած դրան՝ միայն մարտի 1-ին և մարտի 2 -ին ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը լրացուցիչ հայտեր է ստացել ավելի քան 500 դեղատնից: Մեր թիմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարելու համար:

Գործընթացի սահուն ներդրումն ապահովելու համար կարևոր է նաև դրանում ներգրավված բոլոր օղակների աշխատանքն ու պատրաստակամությունը: Մեր թիմն աշխատում է 24- ժամյա ռեժիմով, և բոլոր հարցերի դեպքում թե՛ դեղատները, թե՛ բուժհաստատությունները կարող են կապ հաստատել մեզ հետ:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031