GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հարցումներ է իրականացրել հանրության շրջանում: Մասնավորապես հարցրել է՝ ՀՀ կառավարությունը կատարո՞ւմ է բավարար չափով աշխատանք՝ ադրբեջանական բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ազատելու համար: Այս հարցին 13,5%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 12,4%-ը՝ ավելի շուտ այո: 15%-ը այս հարցին տվել է՝ ավելի շուտ ոչ պատասխանը, միանշանակ ոչ է պատասխանել 44,4%-ը: Դժվարացել է պատասխանել հարցվածների 14,7%-ը:
Հարցին՝ տեսնո՞ւմ եք արդյո՞ք պատերազմի վտանգ մոտ ապագայում, հարցվածերի 55,1%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 25,5%-ը՝ ավելի շուտ այո: Նույն հարցին ավելի շուտ ոչ է պատասխանել 9,8%-ը, միանշանակ ոչ՝ 7,2%: Դժվարացել է պատասխանել 2,4%-ը:
Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ձեւավորման վերաբերյալ հարցին լիովին դրական է վերաբերվում 56,2 %-ը, ավելի շուտ դրական՝ 25,9%-ը, ավելի շուտ բացասական 4,7%-ը, իսկ ընդհանրապես բացասական՝ 9,6%-ը: Դժվարացել է պատասխանել 3,5%-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ