Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը և կարևորել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ՀԲ դերը Հայաստանի զարգացման օրակարգն առաջ մղելու գործում:
Հատուկ արնդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հասցեագրելու, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով ՀԲ, դոնոր և պոտենցիալ դոնոր կառավարությունների ներկայացուցիչների հետ ակտիվ խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրային և համագործակցության՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակ